AM
14 Նոյեմբեր 2011 - 06:46 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է վարկային գիծ տրամադրել սպառած գազի վճարման համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է է վարկային գիծ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ բնական գազի մատակարարման դիմաց վճարումներ կատարելու նպատակով:

«Վարկային գիծը բացվում է հաճախորդի բանկային հաշվին: Տվյալ ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին (բիզնեսի) աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` "Գազպրոմբանկ"(ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի լիիրավ անդամ: Բանկն ունի 15 մասնաճյուղ, այդ թվում` 9 հանրապետության մարզերում և 6-ը Երևանում: