Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ այսօրվանից նշաննների (badges) ցուցակում ավելանում են ևս 24-ը։ Դրանք նշաններ են, որոնք վաստակելու համար օգտագործողը մի շարք քննություններ է անցնում, այսինքն վաստակում դրանք փուլ առ փուլ։
Նշանները վաստակելու կանոնները նույնն են. Նշաններ կան, որոնք վաստակելու համար պետք է տարբեր 5 վայրերում ամրագրվել կամ նույն տեղում նույն կերպ կրկին հինգ անգամ։ Նշաններից յուրաքանչյուրը վաստակելուց հետո օգտագործողը իմանում է, թե ինչ անել, որպեսզի վաստակել հաջորդ նշանը։
Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն: