Adobe ընկերությունը պաշտոնապես թողարկել է իր Touch վեց ծրագրերը Android սարքերի համար։ Այս ծրագրերով ընկերությունը դիզայնի հիանալի գործիքներ է բերում Android սարքերին։ Ծրագրերը վաճառվում են Android Market-ում՝ յուրաքանչյուրը 9,99 դոլար արժողությամբ։ Touch ծրագրերի մեջ ներառում են հետևյալ ծրագրերը՝ Kuler, Photoshop Touch, Debut, Ideas, Collage և Proto, հայտնում է Android Police-ը ։
Բոլոր այն օգտագործողները, ովքեր գնում են այդ Touch ծրագրերից որևէ մեկը, ստանում են հասանելություն Adobe-ի Creative Cloud ծառայությանը, որն առաջարկում է 20Գբ անվճար ծավալ։
Touch ծրագրերից առաջինը Photoshop-ն է։ Այն ներառում է բոլոր հիմնական գործիքները, ինչ սովորական համակարգիչների համար նախագծված Photoshop-ը։ Touch ծրագրերից բոլորն ունեն շատ պարզ ինտերֆեյս և հեշտ են աշխատելու համար։