AM
24 April 2003 - 14:46 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱՏՕ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ԲԱՔՎԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանագիր են կնքել համագործակցության, բարեկամության եւ փոխադարձ անվտանգության մասին, որը նախատեսում է չձեռնարկել այնպիսի գործողություններ եւ քայլեր, որոնք կարող են ուղղված լինել միմյանց անվտանգության խաթարմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը: «Հետեւաբար, այդ հարցը լուրջ ուսումնասիրություններ է պահանջում», – նշել է նա: Ընդ որում, դեսպանը հաղորդել է, որ Մոսկվան դեռեւս պաշտոնական հայտարարություն չի ստացել ադրբեջանական կողմից: Ռյաբովի կարծիքով, առաժմ դժվար է այդ առնչությամբ գնահատականներ տալ, «քանի որ շատ բան կախված կլինի ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության պայմաններից»: «Սակայն մենք կարծում ենք, որ դա այսօրվա կամ վաղվա հարց չէ», – ավելացրել է ռուսաստանցի դիվանագետը: