AM
16 Նոյեմբեր 2011 - 11:34 AMT

2012 թվականի պետբյուջեն չի հանգեցնի երկրի իրավիճակի բարելավմանը, համոզված է Վահագն Խաչատրյանը

Ազգային ժողովում քննարկվող 2012 թ-ի բյուջեի նախագիծը ոչ որակական, ոչ էլ քանակական բարելավման չի բերի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը: «Այս բյուջեն ոչ մի հավակնություն չունի», ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Խաչատրյանը հավելել է, որ Հայաստանը գտնվում է համակարգային խորը ճգնաժամի մեջ, թե քաղաքական, թե տնտեսական առումով, և նոր բյուջեն հնարավորություն չի տալիս այդ ճգնաժամից դուրս գալու համար:

ՀԱԿ ներկայացուցիչը թերահավատությամբ վերաբերվեց կառավարության արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ծրագրին: «Ցանկությունների ծրագիր»,-հեգնանքով նշեց Խաչատրյանը: