AM
17 Նոյեմբեր 2011 - 07:31 AMT

Հայաստանի խորհրդարանը կարող է քննարկել նոր հարկային փաթեթը արտահերթ նիստում

Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը կարող է նշանակվել նոյեմբերի 28-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, այդ որոշումը կկայացվի կառավարության հաջորդ նիստում, այն պայամանավորված է նրանով, որ այսօրվա դրությամբ խորհրդարանում քննարկվել է հարկային փաթեթի 60 տոկոսը:

Ընդ որում, վարչապետը կարևորում է այն, որ հարկային փաթեթը հավանություն է ստացել մինչ 2012թ. պետբյուջեի հաստատումը: