ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է հետաձգել ԱԱՀ վճարման ժամկետը հայ-հոլանդական «Բիգա» ընկերության համար, որը զբաղվում է սունկերի աճեցմամբ և մտադիր է ընդլայնել իր ներդրումները ևս 1 մլն եվրոյով՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն արդեն իսկ 1 մլն եվրո է ներդրել և առաջին ներդրումային ծրագրից հետո հաջողությամբ կիրացնի իր արտադրանքը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում , մասնավորապես, ՄԱԷ-ում:






