VKontakte սոցիալական ցանցն անցկացնելու է անվտանգության կանոնների իմացության թեստ բոլոր այն օգտագործողների շրջանում, ում անձնական էջերը պարբերաբար կոտրում են։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։Այդ թեստի լրացումը լինելու է պարտադիր պահանջ, հակառակ դեպքում օգտագործողների մուտքը ցանց կարգելափակվի։ Թեստը բաղկացած է լինելու 4 հարցերից՝ ինչպե՞ս ավելի լավ պաշտպանել սեփական էջը, ի՞նչ անել, եթե դուք անփութորեն սեղմել էք վնասակար կամ կասկածելի լինք և նման ևս երկու հարց։ Յուրաքանչյուր հարց երեք պատասխան է առաջարկելու, որոնցից ճիշտը պետք է ընտրի օգտագործողը։
Եթե օգտագործողը հարցին սխալ է պատասխանում, ապա ստանում է փոքր տեղեկանք, թե ինչպես պետք է վարվել նման դեպքում։ VKontakte-ի տվյալներով էջերը կոտրելու դեպքերի ավելի քան 90%-ը կատարվում է օգատգործողի՝ անզգուշաբար վնասակար լինքեր այցելություններից։ Վեբ-ավազակները հաճախակի են ստեղծում VKontakte-ի էջերի պես լինքեր և շփոթության մեջ գցում օգտագործողին։ Օրինակ vkontakle.ru, որը նման է, սակայն մեկ տառի տարբերություն կա, որը միանգամից չես նկատի։ Այցելելով նման էջեր, օգտագործողներն իրենց անունն ու գաղտնաբառն են գրում և այդպես ինֆորմացիան փոխանցում չարամիտ վեբ-հանցագործներին։
Սովորաբար նման դեպքերում պետք է դիմել սոցիալական ցանցի տեխնիկական աջակցությանը։ Վերջին մի շաբաթվա մեջ VKontakte-ն ստացել է նմանատիպ բովանդակությամբ մոտ 14 հազար դիմումներ։