AM
11 July 2000 - 15:03 AMT

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 11-ին, վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 12-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերաօծման արարողությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Նորին Սրբության հանդիպումները պետական բարձրաստիճան այրերի եւ հայ համայնքի հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Արշակ աբղ. Խաչատրյանը, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը:
Հայոց Հայրապետը Մայր Աթոռ կվերադառնա հուլիսի 15-ին: –0–