AM
10 July 2000 - 15:35 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Վաշինգտոնում Հայաստանի կառավարության – Համաշխարհային բանկի միջ- ստորագրվեց Համաձայնագիր Տրանսպորտի վարկային ծրագրի մասին, որով ՀԲ-ն 40 մլն ԱՄՆ դոլար (29.9 մլն SDR միավոր) վարկ է հատկացնում Հայաստանին: Զարգացման վարկային համաձայնագիրը Հայաստանի անունից ստորագրեց ԱՄՆ-ում արտակարգ – լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Համաշխարհային բանկի կողմից` Եվրոպայի – Միջին Ասիայի երկրների գծով փոխնախագահի պաշտոնակատար Շիգեո Կացուն (Shigeo Katsu):
Ծրագիրը Համաշխարհային բանկի խորհրդի հավանությունն էր ստացել 2000թ. հունիսի 8-ին: Վարկային ծրագիրը օգտագործվելու է ավտոճանապարհների ցանկի վերականգնման (շարունակելով ՀԲ-ի մայրուղիների վերականգնման նախորդ ծրագիրը) – Երկաթգծի վարչության ենթակա տնտեսության ֆինանսական բարելավման նպատակներով: –0–