«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը օգտագործողների էջերը հասանելի կդառնան որոնողական համակարգերին՝ ինդեքսավորման համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ Այսինքն յուրաքանչյուր օգտագործողի էջը որոնողական համակարգում որոնելիս կհայտնվի որոնման արդյունքներում։
Մինչ ինդեքսավորման սկիզբը, ցանցը կզգուշացնի իր օգտագործողներին և կառաջարկի փակել սեփական էջերի բաց և տեսնելի լինելը բոլորի համար։ Բոլոր այն տեղեկությունները, որոնք բաց կլինեն, կինդեքսավորվեն որոնողական համակարգերի համար։
Առաջինը սոցիալական ցանցը կինդեքսավորի Mail.Ru-ի որոնողական համակարգը, ապա Yandex-ը և հետո արդեն մյուս բոլոր որոնողական համակարգերը։ Վերջիններս ինդեքսավորելու են հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, տարիք, գլխավոր նկարը և խմբերի քանակը։
Այս օրվա դրությամբ «Համադասարանցիներ»-ում հնարավոր է փակ դարձնել միայն կարգավիճակները և ֆոտոալբոմները։ Մինչև տարեվերջ ավելանալու է այլ տվյալները գաղտնի «փակ» դարձնելու հնարավորությունը։
«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը ստեղծվել է 2006-ին։ 2008-ին արդեն գրանցել է 20 մլն օգտագործող։ Այս տարի սեպտեմբերին սոցիալական ցանցը դարձավ Mail.Ru Group-ի անդամ։ Այսօր արդեն օրական ցանց է այցելում ավելի քան 26 մլն մարդ։






