AM
23 Նոյեմբեր 2011 - 13:09 AMT

Գիտնականները ստեղծել են էլեկտրոնային լինզաներ

Շատերն, ովքեր դիտել են «Տերմինատոր 2» ֆիլմը, տեսած կլինիեն, թե ինչպես է տեսնում կյանքը Առնոլդն իր աչքերով։ Նրա աչքերում էկրան է, որով նա սկան է անում ողջ տարածքը, ապա հերթով ճանաչում ինչը ինչ է։ Դիտում ավելի մոտիկից և ֆիքսում դետալները։

Ինչպես գրում է Geek.com-ը, գիտնականները մշակել են այսպես կոչված էլեկտրոնային լինզաներ, որոնք ցույց են տալիս HUD (heads up display)։ Այս էլեկտրոնային լինզաները փորձարկվել են նապաստակների աչքերի վրա։

Միկրոտեխնոլոգիաների զարգացմամբ հետազոտողները հզորացրել են լինզաները՝ տեղադրելով անտենաներ դրանց մակերեսին, որը ձգվում է կես սմ երկարությամբ։ Ապա կենդանու աչքի մոտ տեղադրելով ռադիոաղբյուրը՝ գիտնականներին հաջողվել է տեղադրել նաև 1 պիքսել թույլատրությամբ էկրան և կատարել 40 րոպե տևողությամբ փորձարկում։ Երբ լինզաները հանել են նապաստակի աչքերից, փորձարկման արդյունքները հաջող են եղել՝ առանց որևէ վնասի։ Այս փորձարկումը կարևոր քայլ է օպտիկական աքսեսուարներում։

Պատկերացրեք եթե հնարավոր լինի դիտել ֆիլմեր ամենուր ընդամենը մեկ սարքի միջոցով, որը կկապվի էլեկտրոնային լինզաներին։ Այս տեխնոլոգիան իհարկե դեռ մշակման մեծ տեղ ունի, սակայն չի բացառվում, որ ապագայում դառնա իրականություն։