Google-ը ձեռք է բերել The Walt Disney ընկերությունից մի շարք լիցենզավորված ֆիլմեր և պատրաստվում է դրանք ցուցադրել իր YouTube տեսապորտալում։ Օգտագործողները YouTube-ում վարձույթով կարող են դիտել մի շարք հայտնի ֆիլմեր։ Այս մասին հայտնում է CNET-ը։
Google-ը հայտնում է նաև, որ շուտով ֆիլմերի ցանկում կավելանան հարյուրավոր հայտնի վերնագրեր, այդ թվում Pixar-ի ֆիլմերից «Cars»-ը և «Cars 2»-ը։
Google-ը այս քայլով ավելի լուրջ քայլեր է ձեռնարկում՝ փորձելով առաջ անցնել իր Netflix մրցակցից։
YouTube-ի վարձույթով ֆիլմեր դիտելու ծառայությունը գործարկվել է 2010-ի հունվարին, իսկ նույն թվականի ամռանն այնտեղ արդեն հայտնվեցին անվճար ֆիլմեր։