AM
24 Նոյեմբեր 2011 - 07:47 AMT

5 տարում կվերականգնվեն և կվերակառուցվեն Հայաստանի տարանցիկ մայրուղիները

Նոյեմբերի 24-ին կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի մոտ 440 կմ ճանապարհ: Նա հավելեց նաև, որ ծրագրի ընդհանուր արժեքն է 80-100 մլրդ դրամ, իսկ նախատեսված ծախսատարությունը 1 կմ համար 150 մլն դրամ է: Ծրագիրը կիրականացվի դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: