AM
24 Նոյեմբեր 2011 - 10:44 AMT

Վերին Լարս ՀԱԿ-ի պատճառով Վրաստանի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ

Վրաստանը տարանցիկ երկիր է և Վերին Լարս հսկիչ անցագրային կետով հայկական բեռնափոխադրումներին խոչընդոտելու դեպքում Վրաստանի նկատմամբ կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29-30 Վրաստան այցի շրջանակներում այդ հարցը կլինի օրակարգում և հավանաբար լուծում կստանա:

Միաժամանակ միության նախագահն ասաց, որ Հայաստանի տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացիայի նպատակով անհրաժեշտ է արագացնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որ Վերին Լարս անցակետը չլինի քաղաքական շահարկման թեմա: