«ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերությունը «Elenar» ռուս-հայկական կենտրոնի հետ մեկնարկել է երկարատև համագործակցության ծրագիր: «Elenar»-ը հանդիսանում Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության Հայաստանյան կենտրոնը:
Համագործակցության շրջանակում «ԱրմենՏել»-ը կենտրոնին կցուցաբերի տեխնիկական աջակցություն հեռահար (օնլայն) ուսուցման կուրսերի կազմակերպման գործում, ինչպես նաև կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը:
Հանրապետության տարածքում այսօր գործում է «Elenar» հեռահար տեխնոլոգիաների վեց կենտրոն` Երևանում, Գյումրիում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում և Իջևանում: Առաջիկայում ևս մեկ մասնաճյուղ կբացվի Ստեփանավանում:
«ԱրմենՏել»-ն իր «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո, շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ: Հեռահար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը մեր սոցիալական ծրագրերից մեկն է. մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրած ռազմավարությանը և մինչև տարեվերջ կաջակցենք հանրապետության մի շարք դպրոցների տեխնիկական վերազինմանը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան հիմնադրվել է 1992 թ-ին: 2010թ-ի դրությամբ ակադեմինա պատրաստել է ավելի քան 240 հազ մասնագետ: Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը գործում է 1995թ-ից: