AM
24 Նոյեմբեր 2011 - 11:16 AMT

Vkontakte-ն ցանկանում է գումար աշխատել հավելվածների գովազդներից

VKontakte սոցիալական ցանցը զբաղվելու է իր հավելվածներում գովազդների վաճառքով։ Գալիք տարում այս շուկայում ընկերությունը պլանավորում է վաստակել մոտ միլիարդ ռուբլի։ Ծառայությունների վաճառքի համար ընկերությունը պայմանագիր է կնքել IMHO VI ընկերության հետ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

IMHO VI-ին զբաղվելու է երկու տեսակի գովազդով՝ բաներներով, որոնք երևալու են հավելվածի բեռնման ընթացքում և հավելվածների միջի բաներներով։

Սոցիալական ցանցը 2011-ի սկզբում հրաժարվել էր բաներային գովազդից։ Իսկ հավելվածներում գովազդներ մինչ այժմ էլ եղել են, սակայն դրանց վաճառքով զբաղվում էին այլ գործակալություններ և նախագծողներ։ Ըստ ցանցի փոխտնօրեն Իլյա Պերեկոպսկիի, շուկայի քաոսային լինելու պատճառով հավելավածներում տեղադրված գովազդներից VKontakte-ն ոչ մի եկամուտ չէր ստանում։