AM
24 November 2011 - 12:32 AMT

Ստեղծվել է ողջ աշխարհում իրական ժամանակում տարածվող վիրուսների և վտանգների մասին զգուշացնող համակարգ

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մամլո ծառայությունը հայտնում է Securelist պորտալում նոր բաժնի բացման մասին։ Դա մի բաժին է, որը իրական ժամանակում ցույց է տալիս աշխարհի տարբեր շրջաններում տեղեկատվական վտանգների մասին վիճակագրությունը։Այդ վիճակագրական տվյալների հավաքի համար օգտագործվում է Kaspersky Security Network-ի (KSN) մոնիտորինգի և համակարգչային վտանգներին արագ արձագանքելու ամպային համակարգը, որը միավորում է «Կասպերկու լաբորատորիա»-ի արտադրանքների ողջ աշխարհի օգտագործողներին։

KSN-ի կազմում մոտ 50 մլն համակարգիչ հայտնում են այդ ամպային համակարգին վարակ տարածելու բոլոր փորձերի և ծրագրի կասկածելի գործողությունների մասին։ Տեղեկությունը մշակելուց հետո համակարգը վիճակագրությունը հասանելի է դարձնում բոլոր այն համակարգիչներին, որոնք համակարգին միանալու հնարավորություն ունեն։

Վիճակագրական տվյալները երևում են հետևյալ կերպ՝ տեղական վտանգներ (այսինքն հենց օգտագործողի համակարգում վարակված ֆայլեր), վեբ վտանգներ, որոնք զգուշացվում են վեբ-էջ այցելելիս, ցանցային հարձակումներ և խոցելիություն։ Ամենգրավիչը գունավոր քարտեզն է, որը ցույց է տալիս վիրուսների տարածման և վիրուսներով վարակների քանակը։ Սեղմելով ցանկացած երկրի վրա՝ երևում են մանրամասն տեղեկություններ վտանգների մասին, ինչպես նաև ցուցադրվում է վտանգների թոփ տասնյակը։

«Նախկինում այս տվյալները տեսնալի և հասանելի էին միայն մեր փորձագետներին, այժմ մենք ուրախ ենք ներկայացնել դրանք բոլորին»,-ասել է «Կասպերկու լաբորատորիա»-ի հակավիրուսային գլխավոր փորձագետ Ալեքսանդր Գոստևը։