AM
24 Նոյեմբեր 2011 - 12:33 AMT

Ա. Զաքարյան. Կուսակցությունների համալրման մասին խոսելով՝ առաջնորդները ցանկանում են ավելացնել կողմնակիցների քանակը

«Եթե հիմք ընդունենք տարբեր կուսակցությունների հայտարարությունները նրանց կողմնակիցների մասին, ապա ՀՀ բնակչությունը 6-7 մլն է կազմում»,-Երևանում լրագրողներին է հայտարարել հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե վերջին ամսում մոտ 30 000 մարդ է անդամակցել կուսակցությանը: Զաքարյանը չի ցանկացել մեկնաբանել Բաղդասարյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա կողմնակիցների քանակն ավելացնելու փորձ է: Ըստ նրա, յուրաքանչյուր կուսակցություն նախընտրական արշավի շրջանակներում ձգտում է որքան հնարավոր է շատ կողմնակիցներ ձեռք բերել, «ինչը նորմալ է»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի գործողություններին այս հարցում՝ Զաքարյանը նշել է, որ ՀՀԿ-ն չի հետապնդում իր շարքերը զանգվածային կերպով համալրելու նպատակ: «ՀՀԿ-ն ունի մոտ 130 000 անդամ, որոնց մեծ մասը ակտիվ կուսակցական գործունեություն է վարում»,-ասել է Զաքարյանը: