AM
25 Նոյեմբեր 2011 - 08:16 AMT

«Արարատբանկը» նոր ավանդատեսակ է առաջարկում իրավաբանական անձանց

«Արարատբանկը» իրավաբանական անձանց առաջարկում է իր նոր ծառայությունը` «ԱՐԱՐԱՏ ԲԻԶՆԵՍ» ավանդատեսակը: Այն թույլ է տալիս գումարը ներդնել բանկում` ինչպես հայկական դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով` 31 օրից մինչև 3 տարի ժամկետով, նվազագույնը 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով` մինչև 11,5 % տարեկան տոկոսադրույքով, հայտնում է Բանկի մամլո ծառայությունը:

Այս ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել ավանդային հաշիվը ավանդի սկզբնական գումարի կրկնապատիկի չափով, այլ նաև կատարել այդ հաշվից ելքագրումներ` սկզբնական գումարի մինչև 20 տոկոսը` պահպանելով տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսագումարները:

Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է վճարվել ամսական, եռամսյակային, ժամկետի վերջում կամ տոկոսագումարները կարող են կապիտալացվել` հաշվեգրելով ավանդի մայր գումարին:

Նշենք նաև, որ 20 մլն ՀՀ դրամը կամ 50 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավանդի ներդրման դեպքում տարեկան տոկոսադրույքին կավելանա ևս 0,5 %:

Հաճախորդի ցանկությամբ` վերջինիս տրամադրվում է MasterCard Business պլաստիկ քարտ` առանց չնվազող մնացորդի սահմանման: