Հայաստանը դեռ չլուծված խնդիրներ ունի մրցունակության պաշտպանության ոլորտում, այնուամենայնիվ, հանրապետության օրենսդրությունն այսօրվա դրությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, նոյեմբերի 26-ի հայտարարել է Հայաստանի համակենաշնորհային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը Աղվերանում անցնող մրցունակության հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ: Միջոցառման կազմակերպիչն է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ «Թվինինգ» ծրագրի հետ համատեղ: Ինչպես հայտնել է ՏՄՊՊ ղեկավարը, կլոր սեղանի շրջանակներում կներկայացվի միջազգային փորձը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են այդ ոլորտում, ինչը թույլ կտա համեմատական վերլուծություն կատարել՝ լուծումներ գտնելու և հանձնաժողովի աշխատանքը շտկելու համար:
Շաբոյանը կարևորեց Հանձնաժողովի մասնակցությունը աշխատանքին, ինչպես նաև ԶԼՄ-ների ներգրավվածությունը: Իր հերթին Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Ժան Քրիստոֆ Գերանդը հավելեց, որ ԵՄ համար ազատ մրցակցությունը կարևորագույն ուղղություն է, այդ թվում Ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունների ճանապարհին: «Ազատ մրցակցությունը ապահովում է երկրի տնտեսության զարգացումը և լայն հեռանկարներ է բացում»,-ասել է նա: ԵՄ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ 2011թ. փորձի փոխանակում սկսվեց այդ ոլորտում Եվրոպայի երկրների, մասնավորապես, Գերմանիայի և Լիտվայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միաժամանակ նա նշեց, որ Եվրոպան լսել է Հայաստանի նախագահի հայտարարությունը «օլիգոպոլիաների դարաշրջանի» ավարտի մասին:






