AM
28 Նոյեմբեր 2011 - 06:03 AMT

ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի

Նոյեմբերի 29-30 Երևանում ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի: Այդ մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո խոսնակ Վահրամ Մելիքյանը:

Իլիա Երկրորդը չի այցելի Երևան, քանի որ 2008 թվականից Վրաստանն ԱՊՀ անդամ չի հանդիսանում:

Վահրամ Մելիքյանի խոսքով` հոգևոր առաջնորդների հանդիպմանը ներկա կլինի Ադրբեջանի գերագույն կրոնական ներկայացուցիչ Շեյխ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նիստում ծրագրվում է համաձայնության հասնել մի շարք հարցերում: