AM
28 Նոյեմբեր 2011 - 06:50 AMT

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների միջազգային համակարգին

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների միջազգային համակարգին: «Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցել և ստանալ ցածր սակագներով դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

«Զոլոտայա Կորոնա» համակարգի հետ համագործակցությունից Բանկն ակնկալում է մեծ քանակությամբ հաճախորդների բարձրորակ մակարդակով և շահավետ սակագներով սպասարկման հնարավորությաև իրականացում: Սակագները սկսում են 0.5%-ից Ռուսաստանից և 1.5% Հայաստանից փոխանցման համար»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

«Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգն առանց հաշվի բացման ակնթարթային համակարգ է: Այն ունի ավելի քան 24,500 կետ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (ներառյալ ավելի քան 1,8 հազար կետ Մոսկվայում): Համակարգի գործող մասնակիցներն են հանդիսանում ավելի քան 300 բանկեր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, RIA Money Transfers և Contact համակարգերը, որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում: