AM
28 Նոյեմբեր 2011 - 07:10 AMT

Երևանում Մայքրոսոֆթի ներկայացուցիչը հանդես կգա սեմինարներով

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) սեմինարներով հանդես կգա «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բենեթը։ Նրան Հայաստան է հրավիրել հենց ՄԻԿ-ը։

Նոյեմբերի 30-ին նա կվարի սեմինար «Ձեր հաջորդ հաջողված ծրագրային ապահովման մշակումը Windows Azure օպերացիոն համակարգի վրա» խորագրով, իսկ դեկտեմբերի 1-ին հանդես կգա երկու սեմինարով՝ «WP7 ծրագրային ապահովում» և «Ծրագրային ապահովման ճկուն մշակման մեթոդաբանություն TFS և Visual Studio 2010 կիրառմամբ» խորագրով:

Սեմինարի լեզուն անգլերենն է։ Սեմինարները նախատեսված են «Հաքաթոն Երևան 2011» մրցույթի մասնակիցների համար։ Սակայն հաշվի առնելով թեմաները` ՄԻԿ-ը մասնակցելու հնարավորություն է ընձեռել բոլոր ցանկացողներին։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը նամակով դիմել ՄԻԿ-ին։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության։