Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատրյանը հանրապետությունում զբոսաշրջության զարգացման համար մեծ հիմքեր է տեսնում, իսկ դրա համար պետությունը և մասնավոր հատվածը պետք է միավորեն իրենց ուժերը: Այս առնչությամբ նա ընդգծեց, որ կա տարբեր ուղղություններով զբոսաշրջության զարգացման անհրաժեշտություն, մասնավորապես, գործարար զբոսաշրջության, որն ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել: Ըստ ՀԱՄՀ-ի նախագահի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում անց կացվեն խորհրդաժողովներ և միջազգային համաժողովներ, իսկ «այստեղ մենք զգալիորեն զիջում ենք»:
Անդրադառնալով տարվա բոլոր սեզոններին զբոսաշրջային հոսքերի ապահովմանը, Արման Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտ է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները: «Հայաստանում կան նման ենթակառուցվածքներ, որոնք համապատասխանում են համաշխարհային պահանջներին, օրինակ՝ Ծաղկաձորը, հարցը վերաբերում է միջազգային մարքեթինգին՝ այդ ծառայությունները վաճառելու առումով, ինչը թույլ կտա ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք»,- մանրամասնեց նա նոյեմբերի 28-ին Երևանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում:






