AM
30 Նոյեմբեր 2011 - 08:58 AMT

Վրաստանը փորձում է լուծել Վերին Լարս անցակետում Հայաստանի բեռների հետ կապված խնդիրը

Վրացական կողմը փորձում է լուծել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող տարանցիկ բեռի խնդիրը, որը ձնաբքի պատճառով կանգնած է Կազբեկի Վերին Լարս անցակետում, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:

«Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով առաջացել է բարդ իրավճակ, չնայած վրացական կողմն աշխատում է, որ դեպի Հայաստան ուղևորվող բեռին հնարավորություն տրվի հատել սահմանը»,- նշել է Կոբալիան՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:

Նախարարի խոսքով, այս պահի դրությամբ, ռուս-վրացական սահմանի այդ հատվածում կուտակվել է մինչև 200 բեռնատար ավտոմեքենա, հաղորդում է Грузия Online-ը:

«Մենք անում ենք ամեն ինչ նրա համար, որպեսզի սեղմ ժամկետներում լուծենք այս հարցը»,- ընդգծել է նախարարը: