AM
30 Նոյեմբեր 2011 - 09:14 AMT

Հյուսիս-Հարավ միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրոդի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույցթի արդյունքներով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցոյթին ներկայացվել էր 15 հայտ: