AM
30 November 2011 - 09:19 AMT

Երևանում կանցկավեն քարտեզագրման դասընթացներ

Դեկտեմբերի սկզբում Դավիդ Գոգիշվիլին, որը ղեկավարել է openstreetmap.org-ում Վրաստանի քարտեզի ստեղծումը, Երևան է ժամանելու քարտեզագրման մասին դասըթնացներ վարելու նպատակով։

Այս մասին PANARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց ծրագրի համակարգող Հայկազ Ավետիսյանը։ Ըստ նրա, դասընթացը մասնագիտական է և նպատակաուղղված է մարդկանց ծանոթացնելու քարտեզագրման գործիքներին և հմտություններին։

Այս դասընթացը նպատակ ունի նաև ավարտից հետո արդեն հմտացած մասնակիցներին պարգևատրել անհատական դրամաշնորհներով՝ Վեդի, Վայք և Սիսիան քաղաքներում դասընթացներ անցկացնելու համար

Այս նախաձեռնության հեղինակն է Բաց հասարակություն հիմնադրամներ կազմակերպությունը USAID-ի և Counterpart international-ի հետ համատեղ։