AM
30 Նոյեմբեր 2011 - 09:38 AMT

ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը 2011 թվականի արդյունքներով ակնկալում է վարկային պորտֆելի 38 տոկոս աճ

2011 թվականի արդյունքներով ACBA-CREDIT AGRICOLE BANK-ն ակնկալում է վարկային պորտֆելի 38 տոկոս աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Սա բավականին լավ ցուցանիշ է, առավել ևս մեր բանկի նման մեծ բանկի համար, որի վարկային պորտֆելը բավականին մեծ է»,- ասել է նա:

. Այս համատեքստում բանկիրը հավելել է, որ աճի այս տեմպը բարձր է միջին բանկայինից, իսկ վերջնական ցուցանիշների մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ դեռ մեկ ամիս էլ կա: «Բանկային համակարգում վերջին շրջանն առանձնանում է հատուկ ակտիվությամբ.կարծում եմ, որ ցուցանիշներն առավել լավն են լինելու»,- հավելել է նա:

Մյուս բոլոր ցուցանիշներով էլ բանկային համակարգում բանկը զբաղեցնում է առաջնային դիրք , ինչ վերաբերում է շահույթին, ապա, Ստեփան Գիշյանի խոսքով, սպասվում է, որ այն կգերազանցի մինչճգնաժամային ժամանակահատվածինը: