Դեկտեմբերի 1-ից 30-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր դրամային ավանդատեսակ «Christmas club»` տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ: Ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում հաճախորդներին ներդնել ավանդ`ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ: Այսպիսով` տարվա ընթացքում կուտակած գումարը կարելի է հետ ստանալ տարեվերջին`2013 թվականի ամանորյա ծախսերը հոգալու նպատակով: Ավանդի նվազագույն չափը` 20.000 ՀՀ դրամ, ժամկետը` 366 օր, տարեկան տոկոսադրույքը`10%, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: Բանկը հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը:






