Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կկայանա Transforming IT. The Power To Do More խորագրով սեմինարը, որը կազմակերպել է Հայաստանում Dell ընկերության լիազորված գործընկեր Vallex IT-ն։Սեմինարը կվարի Dell ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Գրինկոն։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Vallex IT-ից ՏՏ մասնագետ Էդգար Պետրոսյանը։
Նրա խոսքով, սեմինարին ներկա են լինելու մի շարq բանկային, ՏՏ ոլորտի և նախարարությունների ներկայացուցիչներ։
Սեմինարի հիմնական բովանդակությունը լինելու է տեղեկությունների պահպանման սարքերը՝ սերվերները։ Դմիտրի Գրինկոն կպատմի թե ինչպես անել, որ հետագայում ավելի քիչ ծախսեր լինեն։ Նա նաև կխոսի տվյալների անվտանգության և գաղտնիության, հեշտ և արդյունավետ մենեջմենթի մասին։
Էդգար Պետրոսյանի խոսքով, Հայաստանի մի շարք բանկեր և պետական մարմիններ օգտվում են Dell ընկերության սերվերներից։
Սեմինարի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։






