Միջազգային Moody’s գործակալությունը կարճաժամկետ ճշգրտում է կատարել Հայաստանի վարկանիշում, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Վարկանշի վերանայման տեսանկյունից ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել»,- Երևանում դեկտեմբերի 2-ին հայտարարել է նա: Նրա խոսքով, Հայաստանը պրոֆեսիոնալ մակարդակում աշխատում է 3 առաջատար վարկանշային ընկերություններից 2-ի ՝ Moody’s и Fitch հետ (չի աշխատում S&P հետ), որոնք հրապարակում են երկրի անկախ վարկանիշը:
Այս առնչությամբ նախարարը հստակեցրել է, որ վարակնիշի նվազեցումը հիմնականում պայմանավորված է այն արտաքին ռիսկերով, որոնք ներկայումս գոյություն ունեն եվրոպական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում, որոնց հետ համագործակցում է Հայաստանը, «ինչը աճի տեմպերի դանդաղեցման առումով առաջ է բերում համապատասխան մտավախություններ»: «Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս վարկանիշը բավականին բարձր է անգամ տարածաշրջանային մակարդակով, և մտավախություններ չի առաջացնում»,- ընդգծել է նա: Moody's վարկանիշային ընկերությունն իջեցրել է ազգային և արտասահմանյան արժույթներում (Ва2) Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանշի կանխատեսումը «կայունից» մինչև «բացասական»:
Ինչպես նշվում է կայքում տեղադրված հաղորդագրությունում, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի համար, որը Ռուսաստան և եվրոպական երկրներ է արտահանում ապրանքների 58 տոոկոսը, այդ երկրների տնտեսական աճի տեսանկյունից մեծանում են ռիսկերը:
Moody's-ը վերանայել է նաև Հայաստանի առավելագույն արժութային ավանդների՝ «Ba3», «կայունից» «բացասականի» կանխատեսումը: Ընդ որում, երկրի համար պարտքերի պարտավորությունները տեղական արժույթում «А3»-ից իջեցվել են «Baa1»-ի: Իսկ երկրի համար պարտքերի պարտավորությունները արտարժույթում հաստատվել է «Baa3» մակարդակում ՝ «կայուն» կանխատեսմամբ:
Միջազգային վարկանշային կազմակերպությունը կարծում է, որ 2011 թվականին սպասվում է պետբյուջեի բարձր դեֆիցիտ (ՀՆԱ-ում մոտ11%) և 2008 թվականի ՀՆԱ-ում մինչճգնաժամային 14% -ի փոխարեն պետական պարտքի ցուցանիշի աճ՝ ՀՆԱ-ում մինչև մոտավորապես 35%:






