AM
2 Դեկտեմբեր 2011 - 12:20 AMT

Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 4,8 % գնաճ

2,6%.2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 4,8 % գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 6,4 %-ով, ոչ պարենային ապրանքներինը`3,8 %-ով, ծառայությունների սակագները` 2,6 %-ով:

2011թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 107,9 %, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`111, 8 %, ոչ պարենային ապրանքներինը`103, 3 %, ծառայությունների սակագներինը`103,7 %:

Ամսական կտրվածքով սպառողական գների ինդեքսն աճել է 1,2 տոկոսով: Ընդ որում, հաշվետու շրջանում պարենային սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 0,3 տոկոսով:

Հարկ է նշել, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: