Դեկտեմբերի 9-10-ը Աղվերան «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցներին: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։
Միջոցառման ընթացքում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա հարկային և մաքսային խնդիրները, վճարային և բանկային խնդիրները, անվտանգության, անձի էլեկտրոնային նույնականացման, առաքման հետ կապված խնդիրները, առկա կարգավորման դաշտում էլեկտրոնային առևտրի իրականացման մեխանիզմները և այլն:
Նախատեսվում է նաև միջոցառման անցկացման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն:
Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ աջակիցը՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը:






