AM
2 Դեկտեմբեր 2011 - 14:08 AMT

Մի քանի ժամից Թումոյում կմեկնարկի «Start-Up Weekend Yerevan» նախագիծը

Մի քանի ժամից Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկում է «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը, որն անցկացվում է դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակներում։

«Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր աշխատելու են` ներկայացնելու և թեսթավորելու իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում: Start-Up Weekend-ին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 50 երիտասարդներ, որոնք կբաժանվեն խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կաշխատի մեկ գաղափարի իրականացման վրա:

Որպես «Start-Up Weekend Yerevan » նախագծի ժյուրի` Հայաստան են ժամանել ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը (Ռուսաստան), Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը (ԱՄՆ), high-tech start-up ոլորտի խորհրդատու և փորձագետ Յարոսլավ Բիալեկը (Լեհաստան), Հայաստանից` Անդրեյ Վանյանը (Sitemax), Վահե Տոռոզյանը (TX Systems) և այլոք:

«Start-Up Weekend Yerevan » մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին:

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։