AM
3 Դեկտեմբեր 2011 - 18:09 AMT

Armnet Awards 2011-ի գլխավոր մրցանակը շահեց Խորհրդարանի մոնիթորինգի կայքը

Ավարտվեց Armnet Awards 2011 հայկական ինտերնետի լավագույն կայքերի մրցույթը: Մրցույթին ներկայացված 500 ավելի կայքերից մրցանակաբաշխության ժյուրին որոշեց լավագույններին ինը անվանակարգերում:

Դիզայն և Հարմարավետություն անվանակարգում շահեց Armenianmonuments.org կայքը: Տարվա Նորարարություն անվանակարգում հաղթեց annoisy.org կայքը: Տարվա լավագույն Տեխնիկական կատարում անվանակարգը շահեց yerevanguide.am-ը: Լավագույն բովանդակություն ճանաչվեց genocide-museum.am-ը՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի կայքը: Տարվա առաջըթացը շնորհվեց parliamentmonitoring.am-ին: Ժյուրիի կողմից սահմանված երկու հատուկ անվանակարգերը շնորհվեցին granish.org և publicdata.am կայքերին:

Orange Արմենիա ընկերության կողմից սահմանված անվանակարգը՝ Լավագույն Մոբայլ Լուծում անվանակարգը շնորհվեց m.lragir.am կայքին: Ժողովրդական ընտրություն անվանակարգում շահեց newsinfo.am-ը:

Armnet Awards 2011-ի Գլխավոր մրցանակը շնորհվեց Հայաստանի խորհրդարանի մոնիթորինգի կայքին` parliamentmonitoring.am:

Ժյուրիի կազմում էր Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։

«Armnet 2011» միջոցառման կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։