AM
22 April 2003 - 17:03 AMT

ԷՋՄԻԱԾԻՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԵՏԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր պետերի ջանքերը, եւ երկու ժողովուրդների միջեւ բնական փոխհարաբերությունների վերականգնումը ձախողելու փորձերը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը` մեկնաբանելով Տիեզերական Պատրիարք Բարդուղեմիոս Առաջինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարեւոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «բորբոքման» գործում եւ առաջվա նման չի հրաժարվում իր դիրքորոշումից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավարի կարծիքով` նման հայտարարության ճշմարտացիությունը խիստ տարակուսելի է, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը – Ադրբեջանի Շեյխն իրենց բոլոր հանդիպումներում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում: