AM
6 Դեկտեմբեր 2011 - 04:48 AMT

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի սեմինար SharePoint փաստաթղթերի կառավարման համակարգի մասին

Դեկտեմբերի 13-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «MS SharePoint–ը որպես փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգ» թեմայով սեմինարի, որը կվարի մասնագետ Զորայր Զաքարյանը:

Սեմինարի ընթացում նա կծանոթացնի փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգին, MS SharePoint-իհիմնական գործառույթներին և առավելություններին:

Սեմինարի լեզուն հայերեն է: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ նախօրոք լրացնելով օնլայն դիմում-հայտը մինչև դեկտեմբերի 12-ը: