Microsoft ընկերությունը պատրաստվում է 2012-ի փետրվարի վերջին գործարկել իր Windows Store-ը՝ Windows օպերացիոն համակարգի համար նախագծված ծրագրերի խանութը։ Microsoft –ն առայժմ կատարում է Windows 8 նոր օպերացիոն համակարգի ծրագրերի թեստային փորձարկում, որի ավարտից հետո կգործարկվի Windows Store-ը։
Այս խանութում կլինեն ծրագրեր թե՛ Windows սմարթֆոնների, թե՛ պլանշետների և թե՛ համակարգիչների համար։ Շուկայում նոր մրցակցություն կսկսվի Apple-ի, Google-ի և Microsoft-ի միջև։
«Ես կարծում եմ մենք հաջողության կհասնենք։ Մեր մոլորակում ավելի շատ Windows համակարգիչներ կան, քանի մեքենաներ»,-ասել է Windows վեբ-ծառայությունների փոխնախագահ Էնտոնի Լեբլոնդը։
Windows Store-ը թույլ է տալու նախագծողներին իրենց նախագծած ծրագրերի համար նշանակել արժեքներ՝ 1,49 դոլարից սկսած մինչև 1000 դոլար։ Վիրտուալ խանութում լինելու են նաև անվճար ծրագրեր։ Microsoft –ը յուրաքանչյուր գնված ծրագրի եկամտի 30%-ն իրեն է վերցնելու։ 25 000 դոլարի եկամուտի դեպքում նախագծողներին կհասնի եկամտի արդեն 80%-ը, գրում է AFP-ն։






