AM
7 December 2011 - 08:18 AMT

Android Market-ից ամսական գրանցվում է ծրագրերի 1 միլիարդ ներբեռնում

Google-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ իր Android օպերացիոն համակարգի ծրագրերի խանութում՝ Android Market-ում գրանցվել է ծրագրերի ավելի քան 10 միլիարդ ներբեռնում։ Ըստ բլոգի, ամեն ամիս Android Market-ից ներբեռնում են ավելի քան 1 միլիարդ անգամ։

Այս կապակցությամբ որոշ ճանաչված և շատ ներբեռնվող ծրագրեր հասանելի կլինեն ավելի մատչելի գներով առաջիկա 10 օրերի ընթացքում։

Պետք է նշել, որ Android Market-ն իր առաջին միլիարդը գրանցեց 2010-ի հուլիսին, իսկ 2011-ին նոր սկսեց ավելի արագորեն աճել։

Եթե այսօր գրանցված 10 միլիարդը համեմատենք Android-ի հիմնական մրցակցի՝ iPhone-ների iOS օպերացիոն համակարգի հետ, ապա կտեսնենք, որ iTunes-ը 2011-ի հուլիսին արդեն գրանցել է 15 միլիարդ ներբեռնում։

Ճիշտ է, այս պահին iTunes–ը առաջ է Android Market -ից ծրագրերի ներբեռնմամբ, սակայն եթե Android Market-ի ներբեռնումները շարունակեն ամիսը 1 միլիարդ ներբեռնում գրանցել, ապա շատ շուտով այն կդառնա առաջատար։