AM
7 December 2011 - 08:24 AMT

«ԱրմենՏելը» գործարկել է նոր «Ազատ Շփում 2000» սակագնային փաթեթ՝ 2000 րոպե ցանցի ներսում 0 դրամով

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից հայտնում են «Ազատ Շփում 2000» կանխավճարային նոր սակագնային փաթեթի գործարկման մասին: Նշված սակագնային փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս լիցքավորելով հաշիվը 4500 դրամով կստանան 2000 րոպե խոսելաժամանակ Beeline բջջային ցանցում 0 դրամ/րոպե սակագնով: Լիցքավորված գումարը կարող է ծախսվել, բաժանորդի ցանկությամբ` բջջային կապի բոլոր ծառայությունների դիմաց:

«Ժամանակին բջջային կապի հայաստանյան շուկային մենք առաջինը ներկայացրեցինք անվճար րոպեների փաթեթ, իսկ այսօր բարելավում ենք այն և հերթական անգամ նվիրում մեր բաժանորդներին հարազատների և մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր սակագնային փաթեթի արժեքն է 500 դրամ: Անցումը դեպի «Ազատ Շփում 2000» ՍՓ բաց է: «Ազատ Շփում» սակագնային փաթեթից անցումն անվճար է, իսկ այլ սակագնային փաթեթներից` 300 դրամ: Առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդները նոր ՍՓ-ին անցնելու համար պետք է զանգահարեն 067408045 համարին: Մյուսները` 067408044 համարին:

«Ազատ Շփում 2000» կանխավճարային սակագնային փաթեթին անցած բաժանորդներից գանձվում է համարը պահպանելու բաժանորդավճար` օրը 59 դրամ (բացառությամբ առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդների):