ICM ընկերությունը, որին պատկանում է .xxx դոմենային տիրույթում դոմեններ գրանցելու իրավունքը, դեկտմեբերի 6-ից սկսել է ազատ գրանցումները, գրում է Lenta.ru-ն։Մեկ .xxx դոմենի գրանցումը 1 տարվա համար կազմում է 99,99 դոլար և ավելի բարձր։
.xxx դոմենային տիրույթի ստեղծումը հաստատվել է 2010-ին։ Որոշվել է, որ այս դոմենային տիրույթում տեղ կգտնի բովանդակություն միայն «մեծերի» համար։ 2011-ից սկսել են գործել մի քանի դոմեններ։
Նշենք, որ մինչև ազատ գրանցման մեկնարկը, այս դոմենային տիրույթում գրանցել են հայտնի բրենդների դոմենները, որպեսզի հետագայում ուրիշ կայքեր չփորձեն բրենդի անունով պոռնոգրաֆիա տարածել ։






