AM
7 Դեկտեմբեր 2011 - 11:25 AMT

Հայաստանում ստեղծվել է Զբոսաշրջության ազգային կոմիտե

Դեկտեմբերի 7 Երևանում կայացել է Հայաստանի Զբոսաշրջության ազգային կոմիտեի պաշտոնական բացումը: Կազմակերպությունը սկսել է իր աշխատանքը դեռևս մեկ ամիս առաջ: Նախագծի կազմակերպիչներն արդեն արձանագրում են նշանակալի հաջողություններ, որոնք նվաճվել են այս ամիս (հանձնաժողովը ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ, 3 լեզուներով կնիք, մշակել է սեփական կանոնադրությունն ու խորհրդանիշը, բացի այդ արդեն ներկայացուցչություններ ունի Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում), սակայն դեռ շատ անելիք կա: