Դեկտեմբերի 8-ին կկայանա ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ կազմակերպած «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» թեմայով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։Միջոցառման օրակարգում քննարկվելու են ՀՀ-ում կիբերհանցագործությունների տարածված հանցատեսակները, դրանց դեմ պայքարի արդիական մեթոդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ներկայիս վիճակը, ինտերնետ համացանցում երեխաների շահագործման դեմ մղվող պայքարը ՀՀ-ում և այդ հանցատեսակի վտանգավորության և կարևորության աստիճանը և նման այլ հարցեր։
Միջոցառման ընթացքում առանձին կքննարկվի նաև կիբերհանցագործությունների դեմ մղվող պայքարը կարգավորող օրենսդրական դաշտն իր թերություններով և փոփոխություններ մցնելու առաջարկություններով։






