AM
7 Դեկտեմբեր 2011 - 13:36 AMT

Հայաստանում որակավորման վկայական ունի 489 հաշվապահ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 1-ին և 2-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքների համաձայն, դեկտեմբերի 1-ին հրավիրված 23 դիմորդներից քննությանը մասնակցել են 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 10-ին: Իսկ որակավորման երկրորդ` դեկտեմբերի 2-ին անցկացված քննության արդյունքներով 14 դիմորդներից որակավորվել են 4-ը:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ընթացքում անցկացված 19 քննության արդյունքներով 152 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2011թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ որակավորման վկայական ունի 489 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: