AM
8 December 2011 - 08:18 AMT

2011-ի առաջին 10 ամսում Հայաստանում բացահայտվել է կիբերհանցագործության 16 դեպք

Այսօր կայացած «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսի ժամանակ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորում կատարվող հանցագործություններրի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանն իր խոսքում նշեց վերջին երեք տարում ՀՀ-ում բացահայտված կիբերհանցագործությունների դեպքերի մասին։

2009թ-ին հարուցվել է 13 քրեական գործ կիբերհանցագործությունների գծով։ 2010-ին այս թիվը կազմել է 20 դեպք։ Իսկ 2011-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ սստիկանության ԿՀԴՊ պայքարի բաժինը գրանցել է 16 բացահայտված կիբերահանցագործության դեպք։

Ըստ Վահագն Հարությունյանի, այս բոլոր դեպքերից գերակշռող մասն են կազմել համակարգչային տեղեկություններին ապօրինի տիրանալը։

«Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսը դեռ շարունակվում է։ Ոլորտի մասնագետները քննարկելու են նաև հարցեր կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ներկայիս վիճակի, ՀՀ-ում ինտերնետ համացանցում երեխաների շահագործման դեմ մղվող պայքարի հետ։ Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ Ոստիկանությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ։