«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում դեկտեմբերի 8-ին իրականացվել է 5.4 մլն դոլար արժողությամբ արժույթի առք ու վաճառքի գործարք, որի միջին փոխարժեքը ԱՄՆ 1 դոլարի դիմաց կազմել է 382.73 դրամ: Փակման արժեքը կազմել է 382.50 դրամ:
Ընդ որում ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 8-ին կազմել է 383.54 դրամ, դեկտեմբերի 7-ի համեմատ կրճատվելով 0.08 կետով: Միևնույն ժամանակ 1 եվրոյի արժեքը կազմել է 514.06 դրամ, կրճատվելով 0.08 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու արժեքը կրճատվել է 0.03 կետով մինչև 12.27 դրամ: Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մալո ծառայությունը:






