Եվրոյի գոտու պետությունները մտադիր են ԱՄՀ-ին 200 մլրդ եվրո հատկացնել ճգնաժամի դեմ պայքարի համար: Այդ միջոցները հետագայում կարող են ուղղվել ճգնաժամի հաղթահարմանը: Բացի այդ, ԱՄՀ փոխանցվող միջոցները չեն ավելացնում պետպարտքը, իսկ Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամ ուղղված միջոցներն այդ ցուցանիշը բարձրացնում են: Ուստի, ԱՄՀ ֆինանսավորումն ավելի ձեռնատու է, քան Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամի ֆինանսավորումը:
Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամը կաշխատի մինչև 2013թ. կեսը, այսինքն, հնարավոր է, որ այն շարունակի գործել Ֆինանսական կայունության մշտական մեխանիզմին զուգահեռ, որը նախատեսվում է համալրել 500 մլրդ եվրոյով: Այժմ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը Իռլանդիայի ու Պորտուգալիայի վարկավորման վերաբերյալ պարտավորություններ ունի, չի բացառվում, որ ապագայում նաև Հունաստանի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:






