«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման գծով առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև “Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
Այս ընտրությունը կայացվել է 2011 թվականին աշխարհում առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատողների` Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների և GTR-ի ընթերցողների կողմից տրված շուրջ վեց հազար քվեների արդյունքում: Այս արդյունքը փաստում է, որ միջազգային բիզնեսը ամբողջ աշխարհում համարում է «Էյչ-Էս-Բի-Սի»-ին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկը, ինչը հաճախորդների կարիքներին միտված լինելու և «Էյչ-Էս-Բի-Սի»-ի մասնագետների կողմից հաճախորդին յուրաքանչյուր օր ցուցաբերվող հավատարմության և աջակցության վկայություն է:
«Չափազանց հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ընդհանուր հաջողության մեջ իր ավանդն է ունեցել նաև «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ը, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 30 տոկոսը: Մենք շարունակում ենք խթանել առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները Հայաստանում` ավելի քիչ ծախսերով բարձրորակ լուծումներ տրամադրելով և հաճախորդների միջազգային առևտրային գործարքների ապահովությունը երաշխավորելով», – նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:
Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների` հունիսին Շանհայում կայացած “Առևտրի Փոխանակմանը”, Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած “Առևտրի Գագաթնաժողովին”, ինչպես նաև Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությանը:






