AM
9 December 2011 - 12:28 AMT

Twitter միկրոբլոգային հարթակն ամբողջովին վերափոխում է ինտերֆեյսը

Twitter միկրոբոլգային ցանցը հայտնում է իր պաշտոնական բլոգում, որ պատրաստավում է ամբողջությամբ փոխել իր ինտերֆեյսը։ Միկրոբլոգի թե՛ վեբ տարբերակը, թե՛ բջջայինը կստանան նոր տեսք։ Ինչպես նշում է բլոգը, նոր տեսքով օգտագործողների համար ավելի հեշտ է լինելու հաղորդակցվել ընկերների հետ։

Նոր ինտերֆեյսում նկատելի փոփոխություն է լինելու անձնական տվյալների (հետևողների, թվիթների քանակը, ակտուալ թեմաները) տեղափոխումը աջ մասից ձախ մաս։ Այս և այլ փոփոխություններ հասանելի կլինեն Twitter-ի բոլոր օգտագործողների համար գալիք շաբաթվա ընթացքում։

Twitter-ը սոցիալական միկրոբլոգային հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այն թույլ է տալիս կատարել կարճ գրառումներ մինչև 140 սիմվոլ, կցել լինքեր և նկարներ։ Twitter-ն ունի մոտ 200 միլիոն գրանցված օգտագործող։